10:56 | 02.07.15 | Նորություններ | 3533

Հեռարձակման թվայնացման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտվել են:

Այս մասին ասված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նախարարությունը հիշեցնում է, որ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ 2016թ. հունվարի 1-ը։

Թվայնացումից հետո Երեւանում եւ մերձակա բնակավայրերում կհեռարձակվի թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստաալիք:

Ծրագրի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 մլն դրամ է: