12:51 | 30.06.15 | Նորություններ | 4563

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապի խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած կապի մասնակի խափանումը վերացվել է:

«Երեկ՝ ժամը 21:36-ին, բջջային ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը բջջային ծառայություններից օգտվելիս ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել Երեւանի, Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բաժանորդների մի մասի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խումբը ժամը 22:45-ին հայտնաբերել է խափանման պատճառը եւ վերականգնել համակարգի գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Ներկայում բոլոր ծառայությունները վերականգնված են եւ հասանելի են պատշաճ որակով: