Այսօր Orange-ը հայտարարել է մարզային քաղաքների բնակիչների համար նախատեսված «Orange ԿինոTour» ամառային լայնածավալ ծրագրի մեկնարկը, որի շրջանակում մարզային 10 քաղաքներում կկազմակերպվեն անվճար կինոդիտումներ:
Հունիսի 28-ից մինչեւ ամռան վերջին շաբաթը, ամեն կիրակի Orange-ը մարզային մեկ քաղաքի բնակիչներին միասին լավ ժամանակ անցկացնելու եւ մեծ էկրանին «Կորած մոլորվածը Հայաստանում» ընտանեկան կինոկատակերգությունը դիտելու հնարավորություն կընձեռի:
Բնակիչներն ընտանիքի բոլոր անդամների հետ միասին բացօթյա կինոթատրոններում կհյուրընկալվեն ժամը 19:00-ից սկսած, որտեղ իրենց կսպասեն մանկական մրցույթներ, անակնկալներ եւ նվերներ: Ցուցադրությանը հաջորդող ողջ շաբաթվա ընթացքում այս քաղաքների եւ շրջակա գյուղերի բնակիչների համար հասանելի կլինեն ձայնային եւ ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ: Արմավիր քաղաքի բնակիչներն առաջինը կօգտվեն անվճար կինոդիտումից:
«Կինոն Orange-ի կողմից հովանավորվող կարեւոր ուղղություններից մեկն է: Այսօր մենք մեկնարկում ենք «Orange ԿինոTour» ծրագիրը, որով նպատակ ունենք տոնական տրամադրություն պարգեւել մարզային քաղաքների բնակիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով հաճելի երեկո անցկացնել իրենց հարազատների հետ եւ վայելել հայկական մի շատ սիրված կինոկատակերգություն: Հայաստանի 20 գյուղերում երեխաների համար անցկացված նկարչության անվճար դասընթացներից հետո կազմակերպվող այս նախաձեռնությունը մեկ անգամ եւս ցուցադրում է Հայաստանի մարզերի բնակչության նկատմամբ Orange-ի յուրահատուկ ուշադրությունը»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Արմավիր քաղաքից հետո «ԿինոTour»-ը կուղեւորվի Արարատ, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան, Գորիս, Կապան, Գավառ եւ Իջեւան քաղաքներ:
«ԿինոTour»-ի մանրամասները՝ այստեղ: