12:13 | 26.06.15 | Նորություններ | exclusive 3955
ggTaxi-ն հայտարարել է $200 հազ. ֆինանսավորում ստանալու մասին, որի մի մասը տրամադրել է «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը:
Itel.am-ի հետ զրույցում ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն ասել է, որ համաներդրողն ամերիկահայ ձեռնարկատեր եւ հրեշտակ ներդրող Սուրեն Մարկոսյանն է՝ List.am, Epic!, CrowdStar նախագծերի հիմնադիրը:
ggTaxi-ն հիմնադրվել է 2013թ.: ggTaxi կարելի է պատվիրել մի քանի եղանակով՝ Android եւ IOS համակարգերով աշխատող հավելվածի, կայքի, ինչպես նաեւ հեռախոսային զանգի միջոցով:
«Մենք տեսնում ենք տարածաշրջանում ggTaxi-ի հարթակի ընդլայնման լուրջ հնարավորություններ եւ կաշխատենք թիմի հետ՝ տարածաշրջանի նոր շուկաներում լայնածավալ գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշել է «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: