12:41 | 22.06.15 | Նորություններ | 888

Հայտնի են «Դիջիբիզնես»-ի մրցանակակիրները

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում հունիսի 20-ին առաջին անգամ կայացել է «Դիջիբիզնես» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվել են ոչ ՏՏ ոլորտի 8 ընկերություններ, որոնք իրենց գործունեությունում հաջողությամբ կիրառել են ՏՏ լուծումներ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմակերպած մրցանակաբաշխության նպատակն էր շահագրգռել տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին եւ ներկայացնել նրանց հասարակությանը:

«Դիջիբիզնես» մրցանակի են արժանել հետեւյալ ընկերություննները.

-Տարվա նորարար ընկերություն՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ,

-ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում՝ «Իդեալ համակարգ» խանութ-սրահների ցանց,

-ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում՝ «Նատֆուդ» ընկերություն,

-ՏՏ ոլորտների լավագույն կիրառումը լոգիստիկայի բնագավառում՝ «Ուրբան լոջիստիկ սերվիսիս» ընկերություն,

-Լավագույն էլեկտրոնային առեւտրի բիզնես՝ menu.am,

-Լավագույն առցանց ներկայություն` «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերություն,

-Տարվա ՏՏ ղեկավար՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյան,

-Տարվա տեխնոլոգիական նախագիծ՝ «Կոնվերս Բանկ» մոբայլ վճարումների համակարգ ներդնելու համար։