16:28 | 18.06.15 | Նորություններ | 1188

Գյումրեցի ավելի քան 100 աշակերտ սովորել է Kodu ծրագրավորում

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանցիների համար կազմակերպել էր Kodu ծրագրավորման դասընթացներ, որոնց մասնակցել է 4 դպրոցի 141 աշակերտ։

Շուրջ 1 ամիս տեւած դասընթացների ընթացքում աշակերտները սովորել են ծրագրավորման հիմունքներ, խաղերի եւ անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ, ինչպես նաեւ ձեռք բերել թիմում աշխատելու ունակություն։

ԳՏԿ-ն ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից:

ՁԻՀ-ից հայտնել են, որ ծրագրի արդյունքներն ամփոփվել են այսօր՝ աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրության ընթացքում:

Կազմակերպվել է նաեւ հանդիպում-քննարկում Գյումրիի մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչների հետ:

Ծրագիրը, հնարավոր է, կրի շարունակական բնույթ, եւ արդյունքում վերապատրաստված ուսուցիչները դասընթացները շարունակեն դպրոցներում՝ Kodu վիզուալ ծրագրավորման գործիքը սովորեցնելով նաեւ այլ աշակերտների։