13:49 | 08.06.15 | Նորություններ | 3723

«Ռոստելեկոմ»-ը մրցանակներ է շնորհել «Ոզնի» մրցույթի հաղթողներին

Հունիսի 6-ին ամփոփվել են դպրոցականների շրջանում անցկացվող «Ոզնի 2015» համակարգչային մրցույթի արդյունքները։

Հաղթող երեխաներին պատվոգրեր եւ մրցանակներ են հանձնել ՀՀ էկոնոմիայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը։

«Համոզված եմ՝ դպրոցահասակների կողմից համակարգչային ծրագրերի տիրապետումը նրանց առավել ճկուն կդարձնի եւ հնարավորություն կտա ապագայում հաջողությամբ շարունակել կրթությունը բուհերում եւ մրցունակ մասնագետ դառնալ։ Կարող ենք փաստել, որ  արդեն իսկ գիտելիքների ստացման ու կատարելագործման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, այդ թվում նաեւ գերարագ ինտերնետ հասանելիությունը ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում»,- ասել է Հայկ Ֆարամազյանը։

2015թ․ եզրափակչին մասնակցել է 328 աշակերտ երեւանյան 28 եւ մարզային 53 դպրոցներից։

«Ոզնի» մրցույթի աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «Ռոստելեկոմը», այլ կառույցներ։