16:49 | 04.06.15 | Նորություններ | 4184
Հունիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3) տեղի կունենա «Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ձայնասկավառակը պատրաստվել է «Յուքոմ» ընկերության «Ճանաչիր 1915» նախագծի շրջանակում: Սկավառակում տեղ են գտել Արամ Խաչատրյանի՝ հանրությանը քիչ հայտնի կամերային գործերը:
««Յուքոմ» ընկերությունը պատիվ է ունեցել համագործակցել «Խաչատրյան տրիոյի» երաժիշտների հետ այս ծրագրի շրջանակում եւ մշտապես պատրաստ է նպաստել արվեստի զարգացմանն ու տարածմանը մեր երկրում, ինչպես նաեւ աջակցել հայ տաղանդավոր եւ շնորհալի երաժիշտներին»,- ասված է հաղորդագրությունում: