15:38 | 01.06.15 | Նորություններ | 3734
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւան Մոլը եւ Beeline-ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» բարեգործական ծրագրի անցկացման մասին:
Ծրագրի տեւողությունը մեկ ամիս է, որի շրջանակում Երեւան Մոլի հարկի տակ գործող խանութներն իրենց մեկամսյա եկամտից կտրամադրեն որոշակի գումար՝ ուղղված շարժողական խնդիրներ ունեցող երեխաների առողջության բարելավմանը։ Բարեգործական ակցիայի շրջանակում Beeline-ը նույնպես կտրամադրի իր որոշ ծառայությունների եկամտից ստացված 10%-ը:
«Երեխաների պաշտպանության միջազգային օրը աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ եւ առողջ լինելու իրավունք ունի, ինչին կարելի է հասնել մեր բոլորի համատեղ ջանքերով։ Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր եւ լավատեսություն ապագայի հանդեպ, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն էլ ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:
Beeline-ում նշել են, որ ծրագրին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ գնումներ կատարելով Երեւան Մոլի այն խանութներից, որոնց ցուցափեղկին փակցված է «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագրի լոգոտիպը:
Beeline բաժանորդները կարող են նվիրատվություն կատարել՝ ուղարկելով ANGEL բառը 7733 կարճ համարին: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 500 դրամ է:
Ցանկացողները կարող են նաեւ դրամական փոխանցում կատարել «Ամերիաբանկ»–ի 1570005147680400 բարեգործական բանկային հաշվեհամարին: