15:27 | 01.06.15 | Նորություններ | 3574

«Յուքոմ»-ը գործարկել է ամառային նոր ակցիա

«Յուքոմ» ընկերությունը ամառային անակնկալներ է պատրաստել իր բաժանորդների համար:

Հունիսի 1-ից սկսած՝ «Յուքոմի» հեռուստաալիքները կհամալրվեն մի շարք նոր հեռուստաալիքներով:

U!TV եւ Triple Play փաթեթների բաժանորդներն այսուհետ հնարավորություն կունենան դիտել Al Jazeera, Bloomberg, Setanta Sport, Paramount, Viasat եւ մի շարք այլ ալիքներ՝ HD եւ SD որակով:

«Բացի այդ, որպեսզի այս ամառը լինի հիշարժան եւ անմոռանալի «Յուքոմը» պատրաստել է գայթակղիչ ամառային ակցիա: Բոլոր նրանք, ովքեր ամառվա ընթացքում մեկ տարով կբաժանորդագրվեն «Յուքոմի» U!Net կամ Triple Play փաթեթներին, կստանան անվճար WiFi ակտիվացում, կրկնապատկված ինտերնետ արագություն եւ ավելի շատ որակյալ հեռուստաալիքներ»,- նշել են ընկերությունում: