16:27 | 21.05.15 | Նորություններ | 1001

    Հեռարձակման թվայնացումը կերկարաձգվի 6 ամսով

    Անալոգային հեռարձակումից թվայինի անցումը կերկարաձգվի 6 ամսով:

    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է հետաձգումը:

    Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները եւ ավելի սահուն անցում կատարել թվային հեռարձակմանը:

    ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը: Ցանցն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ հուլիսի 1-ը:

    Թվայնացումից հետո Երեւանում եւ մերձակա բնակավայրերում կհեռարձակվի թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստաալիք:

    Ծրագրի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 մլն դրամ է: