16:33 | 15.05.15 | Նորություններ | 3965

Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային

Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված ամենամյա միջազգային ակցիային:

Մայիսի 16-ին եւ 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջեւ. մայիսի 16-ին՝ ժամը 18։00–ից մինչեւ 24։00–ը, եւ մայիսի 18-ին՝ 10։00-ից մինչեւ 18։00–ը։

«Այս տարի Թանգարանների օրվա ամենամյա միջազգային ակցիան Հայաստանում նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կանցկացվի «Թանգարանները որպես հիշատակի վկաներ» խորագրով: Beeline-ը միանում է «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը  եւ հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելելու Կապի թանգարան, որտեղ ներկայացված են  հայ կապավորների եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությունը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչեւ  ժամանակակից թվային ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։