15:32 | 29.04.15 | Նորություններ | 4369
Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը գործարկել են «0-8000-1007» վստահության հեռախոսագիծը։
«0-8000-1007» կարճ հեռախոսահամարին կարող են զանգահարել բոլոր նրանք, ովքեր ունեն երեխաներին առնչվող հարցեր, խորհրդատվության կամ մասնագիտական աջակցության կարիք։
Նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը:
«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային եւ տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաեւ մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակությունում առկա սոցիալական խնդիրների եւ դրանց լուծումների վրա: Համոզված եմ, որ այս նախաձեռնության շնորհիվ թե´ երեխաները, եւ թե´ ծնողները կստանան ոչ միայն իրենց հուզող հարցերի պատասխանները, այլ նաեւ համապատասխան ցուցումներ եւ խորհրդատվություն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 17:30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։
Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014թ. նոյեմբերի 20-ին: