16:07 | 28.04.15 | Նորություններ | 4902

Beeline-ը եւ ռադիո «Ավրորա»-ն անցկացնում են մրցույթ՝ «Մեր հաղթանակների պատմությունները»

Beeline-ը՝ ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ, հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի անցկացման մասին, որը նվիրվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին: 

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ Beeline-ի կողմից կստանան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Պատմություններն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ մայիսի 7-ը ներառյալ հետեւյալ հասցեներով. Երեւան, Ահարոնյան 2, pr@beeline.am էլեկտրոնային հասցեին` «Մեր հաղթանակների պատմությունները» նշումով կամ Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին հաղորդագրության միջոցով:

Մրցույթում կհաղթի երեք մասնակից:
 
«Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը եւ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության երկու փառահեղ էջերից են: Այս հաղթանակներն իրականություն չէին դառնա առանց այն հերոսության, մեծ եւ փոքր սխրանքների, որոնց վերաբերյալ պատմություններ կան պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրի ընտանիքում: Վստահ եմ, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի շնորհիվ այս երկու հաղթանակները կներկայացվեն նոր լույսի ներքո` հասարակությանը եւ հատկապես երիտասարդ սերնդին հնարավորություն տալով վերստին գիտակցել ու գնահատել հաղթանակի եւ խաղաղության արժեքը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթի հաղթողների պատմությունները կհրապարակվեն www.beeline.am պաշտոնական կայքում:

«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի պայմանների մասին առավել մանրամասն՝ այստեղ: