14:31 | 14.04.15 | Նորություններ | 3682

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորած ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը

Ավարտվել է «Դինամո» մարզահամալիրում անցկացվող` Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը:

Միջոցառման կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն էր: Միջոցառմանն աջակցել է նաեւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը:

Եզրափակիչ խաղում հանդիպել են Mediamax լրատվական գործակալության եւ news.am կայքի թիմերը, իսկ երրորդ տեղի համար` slaq.am կայքի եւ «4-րդ իշխանություն» թերթի թիմերը:

Հաղթող` Mediamax գործակալության թիմը պարգեւատրվել է «ՎիվաՍել-ՄՏՍ-2015» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրոդ տեղեր զբաղեցրած` News.am եւ slaq.am թիմերը եւս ստացել են գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ:

Մրցանակների են արժանացել նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

Փակման արարողությանը ներկա են գտնվել եւ մրցանակակիրներին մրցանակները հանձնել ֆուտբոլի վետերան Սարգիս Հովիվյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: