«Յուքոմ»-ն ապրիլի 1-ից հայտարարում է «Մեկնի´ր Վիեննա Genealogy-ի հետ» մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել «Յուքոմ»-ի բոլոր բաժանորդները (ֆիզիկական անձինք), որոնք օգտվում են «Յուքոմ»-ի ֆիքսված հեռախոսակապից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել եւ ստանալ զանգեր «Յուքոմի» հեռախոսակապով եւ կուտակել միավորներ: Ամենաշատ միավորներ կուտակած երկու բաժանորդները Genealogy խմբի հետ կմեկնեն Վիեննա եւ կմասնակցեն «Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ համերգներին:

Արդեն երկրորդ տարին է՝ «Յուքոմ»-ն աջակցում է Հանրային հեռուստաընկերությանը եւ Հայաստանի մասնակցին Եվրատեսիլի մրցույթում: