17:13 | 30.03.15 | Նորություններ | 3701
Beeline-ի աջակցությամբ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը Ռուս մշակույթի թանգարանում բարեգործական համերգ է տվել թիվ 13 գիշերօթիկ դպրոցի սաների համար:
Համերգի ավարտից հետո վաստակավոր երաժիշտ Մարիա Ֆեդոտովայի մասնակցությամբ դպրոցին փոխանցվել է 25 փողային գործիք:
«Beeline-ի եւ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի գործունեությունն ուղղված է երիտասարդ սերնդի աջակցությանը եւ նրանց կրթական ու մշակութային զարգացմանը: Beeline-ն իր բազմաթիվ սոցիալական ծրագրերի շնորհիվ ձգտում է դարձնել կյանքն ավելի լավը: Մենք ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ եւս մեկ դպրոց բարեգործական օգնություն ստացավ եւ համալրվեց երաժշտական գործիքներով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր գործունեությանն աջակցելու, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում համերգային շրջագայություններին երկարաժամկետ օժանդակման համար»,- նշել են Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները։
Ապրիլին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը մաեստրո Ջորջ Փահլեւանյանի (ԱՄՆ) մասնակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013-ից։