10:03 | 25.03.15 | Նորություններ | 3823

Դավիթ Յանը զարգացնում է բջջային վճարումների տեխնոլոգիան

Սբերբանկը հայտարարել է ռուսական Platius ընկերությունում ներդրումներ կատարելու մասին: Platius-ը մշակում է բջջային վճարումների համանուն համակարգը:

Ինչպես հայտնում է Restoranoff.ru կայքը, ներդրումային ծրագրի արդյունքում բանկի տնօրինության տակ է անցել Platius-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի հիմնադիրներից ու բաժնետերերից է Դավիթ Յանը:

Platius տեխնոլոգիան թույլ է տալիս ռեստորանների ու խանութների այցելուներին ինքնուրույն վճարում իրականացնել՝ հեռախոսի հատուկ հավելվածի եւ հավելվածում գրանցված բանկային քարտի օգնությամբ: Վճարման համար գնորդը պետք է մուտքագրի անդորրագրի վրայի կարճ անհատական կոդը կամ էլ գանձապահին ցուցադրի իր բջջայինի վրայի շտրիխ կոդը: Գումարն ավտոմատ կերպով գանձվում է, իսկ բոնուսները զուգահեռաբար փոխանցվում են քարտի վրա:

2015թ. փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանում ավելի քան 915 ռեստորան կիրառում է այս տեխնոլոգիան:

Դավիթ Յանը ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ «Այբ» հիմնադրամի համահիմնադիրը: Նա ավարտել է Երեւանի ֆիզմաթ դպրոցը: