16:10 | 23.03.15 | Նորություններ | 4050

Beeline-ը բարելավել է GSM եւ 3G ցանցերը Երեւանում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում 3G-ծածկույթի որակի բարելավման մասին:

Մասնավորապես, Երեւան քաղաքի կենտրոնական հատվածում` Կոմիտասի պողոտայում եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում, տեղադրվել են երկրորդ եւ երրորդ սերնդի  նոր բազային կայաններ եւ ցանցի ազդանշանի ուժեղացուցիչներ:

«Beeline-ի բջջային բաժանորդների քանակն աճում է՝ հետեւաբար ավելանում է նաեւ բջջային ինտերնետից օգտագործողների թիվը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր օգտվում են Beeline-ի ծառայություններից։ Հավատացնում եմ, որ մենք շարունակաբար բարելավելու ենք սպասարկման որակն ու կապի ծածկույթը, որպեսզի մեր բաժանորդները կարողանան հեշտությամբ օգտվել Beeline-ի պարզ եւ հարմար ծառայություններից»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերությունում նշել են, որ 2014թ. Beeline-ը Հայաստանում ռեկորդային թվով GSM եւ 3G ցանցերի բազային կայաններ է տեղադրել: