Անդրեյ Պյատախինը
Անդրեյ Պյատախինը
19:11 | 07.03.15 | Նորություններ | 4003
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Երեւանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետին կից հեռաուսուցման լաբորատորիայի` Մարքեթինգի եւ հասարակայության հետ կապերի ոլորտում վերապատրաստման հատուկ դասընթացի մասնակիցների համար:
Ընկերության ղեկավարը` որպես հրավիրված դասախոս, լսարանին ծանոթացրել է ռազմավարական մարքեթինգի եւ բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ եւ ներկայացրել «Ինչպես կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն:
«Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ղեկավար՝ ինձ համար շատ հաճելի է տեսնել զգալի առաջընթաց կրթության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում։ Ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են դարձնել մարդկանց կյանքն ավելի լավ եւ ստանալ որակյալ կրթություն, այդ թվում` հեռահար: Շնորհակալ եմ Երեւանի Պետական Համալսարանի ղեկավարությանը հրավերի եւ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ մասնագիտական կրթության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու հնարավորության համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Beeline-ի ղեկավարությանը` ի դեմ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, չափազանց հետաքրքիր դասախոսության եւ հեռաուսուցման լաբորատորիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար»,- իր հերթին նշել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման համակարգը off-line եւ on-line ձեւաչափերով: Դասընթացի ունկնդիրներին հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների եւ այլ ոլորտների մասնագետներ: