12:43 | 12.02.15 | Նորություններ | 995

ԻԴՐԱՄ-ը հասանելի է նաեւ Amazon Appstore-ում

ԻԴՐԱՄ բջջային դրամապանակն արդեն հնարավոր է ներբեռնել նաեւ Amazon Appstore-ից:

Այս մասին հայտնել են ընկերությունում:

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում ԻԴՐԱՄ բջջային դրամապանակը հասանելի է երկու հարթակներում՝ Google Play-ում (Play Store) եւ Amazon Appstore-ում:

iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում (iPhone) ԻԴՐԱՄ-ը հնարավոր է ներբեռնել App Store-ից: