15:42 | 11.02.15 | Նորություններ | 3286

Բացվել է «Յուքոմ»-ի վերանորոգած 10-րդ համակարգչային դասարանը

Այսօր Երեւանի թիվ 135 միջնակարգ դպրոցում բացվել է «Յուքոմ» ընկերության վերանորոգած եւ կահավորած համակարգչային նոր դասարանը:

Դասասենյակն ունի ժամանակակից կահավորում, 10 նոր համակարգիչ, 20 Մբթ/վ արագ ինտերնետ: Դասարանը թվով 10-րդն է «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

«Ընկերությունը մշտապես աջակցելու է մեր հայրենիքի կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը: Փորձելու ենք մեր հնարավորությունների սահմանում օժանդակել դպրոցներին, համալսարաններին եւ գիտական հիմնարկներին: Բանիմաց, ինֆորմացված ու բոլոր ասպարեզներում մրցունակ սերունդ ունենալու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած եւ համաշխարհային զարգացումներին համընթաց քայլող դպրոց».- դասասենյակի բացմանն ասել է Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը: