10:52 | 27.01.15 | Նորություններ | 2591

    Facebook-ն ու Instagram-ն անհասանելի են (թարմացված)

    Facebook եւ Instagram սոցիալական ցանցերն այս պահին անհասանելի են ամբողջ աշխարհում:

    Չեն աշխատում վերջիններիս ոչ միայն համակարգչային, այլեւ մոբայլ տարբերակները:

    Խնդիրը ծագել է Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: Խնդրի առաջացման պատճառներն այս պահին դեռ հայտնի չեն:

    Հավելենք, որ Facebook-ին պատկանող WhatsApp հավելվածն այս պահին գործում է:

    Itel.am-ը կհետեւի զարգացումներին եւ կներկայացնի դրանք առաջիկայում:

    11:30 - Երեւանի ժամանակով ժամը 11:11-ին սոցցանցերի աշխատանքը վերականգնվել է: