15:34 | 14.01.15 | Նորություններ | 3072
Beeline-ը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում վերաբացել է վաճառքի եւ սպասարկման վերանորոգված գրասենյակ, որը գործում է Մաշտոցի 4 հասցեում:
«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր բաժանորդներին եւ գրասենյակներում ապահովել առավելագույն հարմարավետություն: Հետեւելով մեր կարգախոսին, անգամ տոնական օրերին մենք շարունակում էինք աշխատել, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը եւ գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար եւ հաճելի»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչեւ 19:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը։