17:23 | 13.01.15 | Նորություններ | 6367

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Աղվերանում կազմակերպվել է Վիքի ճամբար

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, 2015թ. հունվարի 7-11-ը Աղվերանում 14-20 տարեկան պատանիների համար կազմակերպել է Ձմեռային վիքի ճամբար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ճամբարի կազմակերպմանը՝ ապահովելով բարձրակարգ ինտերնետ կապ:

Հունվարի 10-ին ճամբարի մասնակիցները հայերեն Վիքիպեդիան Վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում 42-րդ հորիզոնականից բարձրացրել են 41-րդ հորիզոնական:

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձևաչափով։ Վիքիպեդիա և քույր նախագծերը համացանցում բովանդակություն ընձեռնող կայքերի լավագույն հնգյակում են:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2014թ. «Վիքիմեդիա Հայաստանը» Վիքի ճամբար էր կազմակերպել Վանաձորում, որն իր արդյունավետությամբ գերազանցել էր համաշխարհային բոլոր վիքի նախագծերին. Լոնդոնի Վիքիմանիա ամենամյա համաժողովում այն ճանաչվել է Վիքիմեդիա լավագույն նախագիծ:

2015թ. «Վիքիմեդիա Հայաստանը» ծրագրում է 4 վիքի ճամբար կազմակերպել, այդ թվում՝ 2 միջազգային:

Աղվերանի ձմեռային Վիքի ճամբարի մասնակիցների ծախսերը հոգացել են ծնողները և ակտիվ վիքի խմբագիրները: