16:41 | 29.12.14 | Նորություններ | 3969

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը՝ «Տարվա լավագույն ղեկավար»

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Վստահության վարկանիշ 2014» կոնտենտ վերլուծության շրջանակում արժանացել է «Տարվա լավագույն ղեկավար» կոչմանը: 

Մրցանակը շնորհվել է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից 2014թ. Beeline ապրանքանիշի նկատմամբ վաստակած համակրանքի եւ վստահության համար: 

Խորհուրդն ավելի քան 100 ընկերության շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2014թ. կատարած սոցհարցումների եւ փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքում էլ ձեւավորվել է «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը:

Կոնտենտ վերլուծության նպատակն է հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին եւ անհատներին, որոնք դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ, այլեւ ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ եւ առաջավոր փորձ տարածող։ 

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին եւ հարցման մասնակիցներին նման բարձր գնահատականի համար։ Շատ ուրախ եմ, որ Beeline բաժանորդները վստահում եւ հավատում են մեզ։ Այս մրցանակը մեր բոլորի հաղթանակն է, քանի որ Beeline թիմն ամբողջ տարի աշխատել եւ արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ զգա մեր սերն եւ հոգատարությունը»,–  ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մեր ամենից բարձր վարկանիշ ունեցողներից մեկն է: Վստահ ենք, որ առաջատարի պատվավոր կոչումը հիմք է դառնալու նվաճելու նորանոր հորիզոններ»,- նշել է «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը: