17:35 | 27.12.14 | Նորություններ | 2867

Orange-ն առաջարկում է անվճար միջազգային SMS-ներ

Տոներին ընդառաջ Orange-ն իր ձայնային ծառայությունների բաժանորդների համար պատրաստել է անակնկալ՝ նրանց հնարավորություն ընձեռելով անվճար շնորհավորել արտերկրում բնակվող հարազատներին:

Մինչեւ հունվարի 6-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են անվճար ակտիվացնել հատուկ փաթեթ եւ նվեր ստանալ 15 միջազգային SMS: Փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 0505 կարճ համարին ուղարկել SMS`տեքստում նշելով «2015» : Ակտիվացնելուց հետո փաթեթը կարելի է օգտագործել 8 օրվա ընթացքում:

«Orange-ը շարունակում է ամանորյա առաջարկները եւ ուրախ ենք այսօր մեր բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: