13:14 | 24.12.14 | Նորություններ | 3046

Beeline-ը գործարկել է «Ռոումինգում`0» ծառայությունը

Beeline-ը գործարկել է «Ռոումինգում`0» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս բոլոր մուտքային զանգերի 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։

Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում եւ հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։ Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երրորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։ 

«Ռոումինգում՝ 0» ծառայությունը ոչ միայն պարզ է եւ համար, այլ լավագույններից ու ամենամատչելի առաջարկներից մեկն է շուկայում։ Վստահ եմ, որ նոր ծառայությունը Եվրոպայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում եւ այլ երկրում գտնվող մեր բաժանորդների ձմեռային արձակուրդներն ավելի ջերմ եւ ուրախ կդարձնի` ընձեռելով նրանց մտերիմների հետ ավելի շատ շփվելու հնարավորություն մատչելի սակագնի շնորհիվ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Ռոումինգում՝ 0» ծառայությունը գործում է մինչեւ 2015 թ. փետրվարի 15-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *201#: Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 401 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: