13:41 | 17.12.14 | Նորություններ | 2073

Beeline–ը գործարկել է IPTV հեռուստաալիքների ընդլայնված փաթեթը

Beeline-ը ինտերնետային հեռուստատեսության՝ IPTV ծառայության շրջանակում գործարկել է ընդլայնված հեռուստաալիքների նոր փաթեթ, որը համալրվել է 22 հեռուստաալիքով:

Ընդլայնված փաթեթում ներառված է 81 հեռուստաալիք, այդ թվում՝ Discovery Science-ը, Discovery World-ը, Eurosport News-ը, Первый канал Всемирная сеть-ը, НТВ-Мир-ը: Փաթեթի ամսական վարձը 5 հազ. դրամ է։

Բազային փաթեթը ներառում է 59 ալիք, ամսական վարձը 3 հազ. դրամ է:

«Սուրբ ծննդյան եւ ամանորյա տոների նախաշեմին ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին հեռուստաալիքների ավելի ընդլայնված փաթեթ՝ այսպիսով դարձնելով նրանց օրն ավելի հաճելի եւ հետաքրքիր։ «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո եւ նախատոնական այս օրերին Beeline-ը շարունակում է մնալ իր հաճախորդների կողքին՝ առաջարկելով նրանց հեռահաղորդակցության ծառայությունների ողջ փաթեթը՝ սկսած ֆիքսված եւ բջջային կապից վերջացրած ինտերնետի եւ թվային հեռուստաընկերության ծառայություններով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների շուրջ 80%-ին։