15:19 | 16.12.14 | Նորություններ | 5084
Beeline-ը էլեկտրոնային հերթի համակարգ է ներդրել վաճառքի եւ սպասարկման եւս 14 գրասենյակում:
Հերթի այս համակարգի համաձայն՝ բաժանորդը պետք է ընտրի անհրաժեշտ գործողությունը վճարային տերմինալի միջոցով, ստանա կտրոնը եւ սպասի համապատասխան թվի հայտնվելուն էլեկտրոնային ցուցանակի վրա:
Մինչ ընթացիկ տարվա ավարտն էլեկտրոնային հերթի համակարգեր կտեղադրվեն Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի մարզերում: Beeline-ի տարածած հաղորդագրության համաձայն, առաջնահերթությունը կտրվի այն գրասենյակներին, որտեղ հերթեր հաճախակի են նկատվում:
Առաջիկայում ծրագրվում է նաեւ վաճառքի եւ սպասարկման գրասենյակների թվի ավելացում:
«Մեծ ուշադրություն դարձնելով մեր հաճախորդների սպասարկման որակին եւ պայմաններին՝ մենք շարունակում ենք վաճառքի եւ սպասարկման գրասենյակների վերազինումը էլեկտրոնային հերթի համակարգերով, ինչը բաժանորդների սպասարկումը կդարձնի ավելի հստակ եւ գրագետ: Նման համակարգերի ներդրումն ունի անհերքելի եւ ակնհայտ բազմաթիվ առավելություններ ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ ընկերության աշխատակիցների համար: Համոզված եմ, որ այս քայլը եւս մեր բաժանորդների սպասարկումը կդարձնի էլ ավելի պարզ եւ հարմար»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: