18:14 | 11.12.14 | Նորություններ | 807

Հայաստանն ու Իրանը ինտերնետ փոխանակման կետեր կստեղծեն

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ տրանսպորտի եւ կապի ու Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների համագործակցության հուշագրին:

Հուշագրի համաձայն՝ երկու երկրների միջեւ առկա կապուղիների միջոցով երրորդ երկրին միջազգային «Այփի» (IP) տարանցման ծառայություններ կմատուցվեն եւ անսահմանափակ թողունակության հնարավորություն կընձեռվի:

Հայերն ու իրանցիները ՏՏ ոլորտում համատեղ հետազոտություններ կիրականացվեն եւ ծրագրեր կմշակեն: Հուշագրով նախատեսվում է ՏՏ ոլորտի մասնագետների եւ փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում:

Նախատեսվում է նաեւ տեղական եւ տարածաշրջանային ինտերնետ փոխանակման կետերի ու տվյալների կենտրոնների ստեղծում: Կողմերի աշխարհագրական դիրքի առավել արդյունավետ օգտագործման դեպքում հնարավոր է նաեւ համատեղ մալուխային ցանցի ստեղծում: