13:06 | 11.12.14 | Նորություններ | 4614

    Բացվել է ՄոբիԴրամի Նալբանդյան մասնաճյուղը

    Վիվասել-ՄՏՍ-ը տեղեկացնում է ՄոբիԴրամի Նալբանդյան մասնաճյուղի գործարկման մասին, որը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի Կենտրոնական վաճառքի եւ սպասարկման սրահում (Հանրապետության հրապարակ):

    Նոր մասնաճյուղի աշխատանքային ժամերն են 10:00-ից 20:00-ը:

    Ընկերությունը նաեւ հայտնել է, որ ՄոբիԴրամի Ամիրյան մասնաճյուղի ծառայություններից այսուհետ կարելի է օգտվել մինչեւ ժամը 22:00:

    ՄոբիԴրամի միջոցով կարելի է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստանալ եւ ուղարկել դրամական միջոցներ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, վճարել ինտերնետի եւ բջջային կապի ծառայությունների դիմաց: