17:50 | 01.12.14 | Նորություններ | 3476

Հայտնի է Orange Premier շախմատի առաջնության հաղթողը

Orange-ը ամփոփել է Orange Premier Սպիտակ եւ Սեւ քարտապանների համար կազմակերպված առաջին շախմատի առաջնության արդյունքները:

Նոյեմբերի 30-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած շախմատի մրցաշարը անցկացվել է նախապես գրանցված եւ առաջնությանը ներկա գտնվող 27 Orange Premier Սպիտակ եւ Սեւ քարտապանների միջեւ:

Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նաղդալյանը հնարավորություն է ստացել է մեկնել Ցյուրիխ եւ մեկ օր ներկա գտնվել 2015թ.-ի փետրվարին կայանալիք Ցյուրիխի շախմատային մրցաշարում:

Ուղեգիրը ներառում է հյուրանոցի ամրագրում Ցյուրիխում եւ առաջնության գործընկեր Air France ավիաընկերության կողմից տրամադրվող ինքնաթիռի տոմսեր:
 
«Orange Premier ծրագիրը հատուկ ստեղծվել է շնորհակալություն հայտնելու մեր այն բոլոր հավատարիմ բաժանորդներին, ովքեր ակտիվորեն օգտվում են Orange-ի ծառայություններից: Հույս ունենք, որ նմանատիպ առաջնությունները կդառնան բարի ավանդույթ՝ համալրելով առավելությունների այն լայն շրջանակը, որը մենք ընձեռում ենք մեր Orange Premier բաժանորդներին», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջնության մասնակիցներին սպասվում էր հատուկ անակնկալ՝ չորս լավագույն մասնակիցները շախմատ խաղացին Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: