16:41 | 24.11.14 | Նորություններ | 3699
Beeline-ը տեղեկացրել է, որ 2014թ. դեկտեմբերի 4-ից կփոփոխվեն բջջային կապի մի շարք սակագնային փաթեթների (ՍՓ) պայմաններ։ Մասնավորապես փոխվելու են որոշ ինտերնետ փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։
«Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» եւ «Նուռ» սակագնային փաթեթներում կփոխվի 1ՄԲ ինտերնետի սակագինը։
«ՍուպերՄիքս» եւ «Ռեմիքս›› ՍՓ–ներում կփոխվի տրամադրվող ծառայությունների փաթեթը եւ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց այսուհետ կստանա նաեւ 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։
«Ռեմիքս›› սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7/14 օրով անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաեւ 500/1000 ներցանցային SMS` վճարելով համապատասխանաբար 150/300 դրամ:
Վերոնշյալ բոլոր սակագնային փաթեթների բաժանորդները փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ` այցելելով www.beeline.am կայք, վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կամ զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին:
Նշենք, որ Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների եւ ինտերնետի հնարավորությամբ ավելի հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի ցանկացած ինտերնետ փաթեթ։