10:00 | 21.11.14 | Նորություններ | 3446

Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել է Արտանիշի մշակութային համալիրի շենքը

Beeline-ը տեղեկացնում է Արտանիշ համայնքի մշակութային համալիրի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին։

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերին։ Կատարված ներդրումների արդյունքում ամբողջովին վերանորգվել է շենքի տանիքը ։

«2014 թվականի ընթացքում Beeline-ն իրականացրել է մի քանի տասնյակ սոցիալական ծրագրեր՝ նպատակ ունենալով օգնել մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Մարզերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ մենք, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, մեր մասնակցությունն ենք բերում շրջաններում առկա կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծման գործում »,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ավելի վաղ Beeline-ը Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար ուսուցողական շրջայց էր կազմակերպել դեպի Beeline կապի թանգարան, հաճախորդների սպասարկման ծառայություն եւ տեխնիկական ստորաբաժանումներ։