14:18 | 17.11.14 | Նորություններ | 2725
Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարել են «Գիտելիք հանուն բարեկեցության» համատեղ ծրագրի անցկացման մասին։
Ծրագրի առաջին փուլը իրականացվեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Այսօրվա աշխարհը երեխաների աչքերով» խորագրի ներքո։
Այն մեկնարկեց «Ամեն ինչ սկսվում է խաղաղությունից» նկարչական ցուցահանդեսի բացմամբ, որից հետո տեղի ունեցավ թատերական ներկայացում Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի եւ Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի սաների մասնակցությամբ։ Այնուհետեւ աշակերտները ներկայացրեցին հատվածներ շարադրությունների մրցույթում հաղթած լավագույնը աշխատանքներից։
«Երեխաները մշտապես գտնվում եմ Beeline-ի ուշադրության կենտրոնում եւ այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերը ոչ միայն օգնեցին տասնյակ հազարավոր երեխաների կյանքը դարձնել ավելի լավը, այլեւ պարգեւել նրանց դրական զգացմունքներ եւ վառ տպավորություններ։ Տեսնելով երեխաների ժպտացող աչքերը, խանդավառությունն ու ոգեւորվածությունը կարող եմ հստակ ասել, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել. մեր աջակցությունը լինելու է շարունակական եւ ամենուր՝ անգամ Հայաստանի ամենահեռավոր վայրերում», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։
«Այսօրվա աշխարհը երեխաների աչքերով» միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 400 երեխա, իսկ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն շարադրությունների եւ նկարների հեղինակները պարգեւատրվեցին խրախուսական մրցանակներով:
Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից եւ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը:
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում եւ Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: