17:46 | 10.11.14 | Նորություններ | 3347
Beeline-ի ավելի քան 500 աշխատակից մասնակցել է համաքաղաքային շաբաթօրյակին։ Աշխատակիցները տնկել են ծառեր, աղբից մաքրել ընկերության տեխնիկական եւ վարչական գրասենյակներին հարակից փողոցներն ու բակերը: Բարեկարգման աշխատանքներ իրականացվել են Երեւանում եւ մարզերում գտնվող ընկերության բոլոր շինությունների, ԱՀԿ-ների եւ վաճառքի ու սպասարկման գրասենյակների շրջակայքում:
«Beeline-ի հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ արտահայտվում է ոչ միայն պարբերաբար անցկացվող շաբաթօրյակներում, այլեւ բնական պաշարների օգտագործման օպտիմալացմանը եւ բնական միջավայրի պահպանությանն ուղղված տասնյակ այլ նախագծերում: Beeline-ը կշարունակի իրագործել ծրագրեր, որոնք կդարձեն մեր կյանքն ավելի լավը, իսկ այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մաքուր», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: