15:37 | 10.11.14 | Նորություններ | 2201

Beeline-ը սկսում է Samsung Galaxy Note 4-ի եւ Samsung Alpha G850-ի վաճառքները

Beeline-ը հայտարարում է Samsung Galaxy Note 4-ի եւ Samsung Alpha G850-ի վաճառքի մեկնարկի մասին:

Դրանք կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում` ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով:

Կանխիկ վաճառքի դեպքում Samsung Galaxy Note 4-ի արժեքը 357.000 դրամ է, իսկ Samsung Alpha G850-ի արժեքը՝ 336.000 դրամ:

«Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ն առաջիններից մեկն է, որ իր բաժանորդներին ներկայացրեց տեխնոլոգիական այս նորույթները: Մենք ոչ միայն աշխատում ենք ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ դարձնելով դրանք ավելի պարզ ու հարմար, այլեւ հոգ ենք տանում, որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել Beeline ծառայություններից լավագույն եւ նորարարական սարքավորումներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։