18:32 | 05.11.14 | Նորություններ | 2390

Orange-ը նշում է իր 5-րդ տարեդարձը

5 տարի է անցել 2009թ. նոյեմբերի 5-ից, երբ Orange-ը մեկնարկեց իր ծառայությունները Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում:

Այսօր իր ծննդյան 5-րդ տարեդարձի առթիվ` Orange-ը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել իր բոլոր բաժանորդներին, ամփոփել կատարված աշխատանքների արդյունքները եւ ներկայացրել իր նոր « Ընդհանուր Ինտերնետ» առաջարկը:

«Ընդհանուր Ինտերնետ» առաջարկը թույլ է տալիս Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 կամ ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդներին, ովքեր օգտվում են նաեւ Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ ամսական բաժանորդագրությունների ձայնային ծառայություններից, իրենց գերարագ ինտերնետի ծավալն օգտագործել ոչ միայն համակարգչից, այլեւ նաեւ սմարթֆոններից՝ անվճար: Այս հնարավորությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Orange-ի ցանկացած խանութ:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով http://orangearmenia.am/internet/common-internet.php հղումը:

«Օրանժ Արմենիան իր ծառայությունները մեկնարկել է 5 տարի առաջ այս՝ ընթացքում հայկական հեռահաղորդակցության շուկայում խթանելով ընտրության ազատությունը, հեղափոխելով ինտերնետի ու ձայնային ծառայությունների շուկան եւ այս ծառայությունները շքեղության առարկայից վերածելով բոլորի համար հասանելի ու մատչելի հնարավորության: Այս 5 տարիների ընթացքում Orange-ը դարձել է հայ հասարակության լիիրավ անդամ՝ իր վարած կորպորատիվ պատասխանատվության քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման հարցում ստեղծված 800 աշխատատեղերի, ավելի քան 103 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրումների եւ պետական բյուջե 49 միլիարդ ՀՀ դրամի վճարումների միջոցով իր ունեցած», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այսօր ուրախ ենք ներկայացնել www.orange5.am կայքը, որը ներկայացնում է Orange-ի 5 տարիների պատմությունը: Մենք միշտ գնահատել ենք մեր բաժանորդների կարծիքը, այդ պատճառով կայքում նախատեսել ենք հատուկ բաժին, որտեղ յուրաքանչյուրը կարող է մեզ հետ կիսվել իր գաղափարներով եւ մտքերով՝ այն մասին, թե ինչպես Orange-ը կարող է փոխել վաղվա օրը: Լավագույն 5 գաղափարների հեղինակները Orange-ի կողմից կստանան հատուկ նվերներ: Մենք խրախուսում ենք Orange-ի, ինչպես նաեւ այլ օպերատորների բոլոր բաժանորդներին մինչեւ նոյեմբերի 30-ը այցելել www.orange5.am կայք, կիսվել մեզ հետ իրենց գաղափարներով եւ օգնել մեզ փոխել ապագան», - ասել է Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

Իր 5-րդ տարեդարձի շրջանակներում Orange-ը տրամադրում է նաեւ անվճար ինտերնետ իր բոլոր բաժանորդներին: Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող է ակտիվացնել իրենց «Շնորհակալություն» նվեր-փաթեթը՝ ուղարկելով «5» թիվը 0505 կարճ համարին, եւ ստանալ 5 օր վավերականության ժամկետով 100ՄԲ բջջային ինտերնետ: Orange-ի Ինտերնետ Հիմա 5000 եւ ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները՝ ի լրումն իրենց ամսական ներառված գերարագ ինտերնետի ծավալի, կստանան 30 օր վավերականության ժամկետով հավելյալ 1ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդները նոյեմների 5-ին կկարողանան իրենց անսահմանափակ ինտերնետից օգտվել կրկնակի բարձր արագությամբ: