18:26 | 05.11.14 | Նորություններ | 3454

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «Super զույգ» ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր, հատուկ «Ալո մենք» եւ «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար ստեղծված «Super զույգ» ծառայությունը:

Այն առաջարկում է 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր եւ ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ:

«Super զույգ» ծառայության հրահանգներն են

Ակտիվացում՝    *077#
Ապաակտիվացում՝ *077*00#
Վերաակտիվացում՝ *077*01#

Ծառայության ակտիվացման արժեքը 250 դրամ է:

Գործողության ժամկետի ավարտից հետո չապաակտիվացնելու եւ հաշվեկշռում բավարար գումար լինելու դեպքում` «Super զույգ» ծառայությունն ավտոմատ երկարացվում է: