12:09 | 04.11.14 | Նորություններ | 966

Թողարկվել է Մեդիամաքս-ի BRAVO.am կայքի հավելվածը iPad-ի համար

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը թողարկել է իր BRAVՕ.am ժամանցային պորտալի հավելվածը iPad-ի համար:

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել այս հղումով.

https://itunes.apple.com/am/app/bravo.am/id909272808?mt=811:

«Հավելվածի թողարկումը 2014 թվականին պատահական չէ: Այս տարի մենք երկու տարեդարձ ունենք՝ 15 տարի առաջ ստեղծեցինք Մեդիամաքս-ը, իսկ 5 տարի առաջ գործարկեցինք BRAVՕ.am պորտալը, որն այսօր Հայաստանի ամենաճանաչված ժամանցային ռեսուրսն է: Վստահ ենք, որ հավելվածը կհետաքրքրի ինչպես մեր մշտական այցելուներին, այնպես էլ գործընկերներին եւ գովազդատուներին», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Հավելվածում ներկայացված են BRAVՕ.am կայքի բոլոր բաժինները:

«BRAVO.am iPad Edition»-ը Հայաստանում ստեղծված լրատվական բնույթի առաջին  հավելվածն է iPad-ի համար:

Նախագիծը Մեդիամաքս-ի պատվերով իրագործել է Helix Consulting ընկերությունը: