16:39 | 03.10.14 | Նորություններ | 2665
Orange-ն մի շարք նոր ապրանքներ եւ նորարարություններ է ներկայացրել Digitec Expo 2014 տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին:
Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացնում է իր նոր MyFi սարքը՝ մինչեւ 42,2 Մբ/վ արագությամբ ներբեռնման հնարավորությամբ: MyFi-ը H+/WiFi մոդեմ է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ցանկացած վայրում ստեղծել WiFi ծածկույթ, ինտերնետին միացնել մինչեւ 10 սարքավորում WiFi-ի կամ USB լարի միջոցով (համակարգիչ, նոութբուք, սմարթֆոն, WiFi տեսախցիկ, խաղային համակարգեր եւ այլն): Հիշեցնենք, որ նախորդ տարվանից ի վեր Orange-ը մեծապես ընդլայնել է իր H+ (42,2 Մբ/վ) ցանցի ծածկույթը՝ այժմ այն հասանելի դարձնելով բնակչության ավելի քան 86%-ին:
Իր տաղավարում Orange-ը ցուցադրում է նաեւ նոր iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնները: Orange-ի խանութներում Apple սմարթֆոնների ամենավերջին նմուշները հասանելի կլինեն անմիջապես պաշտոնական արտադրողից, համապատասխան սպասարկման երաշխիքային սպասարկման լիարժեք փաթեթով՝ սկսած 2014թ. նոյեմբերից: Մինչ այդ, ցուցահանդեսի այցելուներն ունեն այս սմարթֆոնների նոր հնարավորությունները հենց տեղում փորձարկելու հնարավորություն:
«Orange-ը շարունակում է լինել նորարարության խթանիչ ուժը հայկական հեռահաղորդակցության ոլորտում: Մենք ներդնում ենք մեր եւ Orange Խմբի ամբողջ նորարարական ներուժը՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել մեր բաժանորդների փորձառությունը»,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի տաղավարում ցուցադրվում է նաեւ “My Orange” բջջային հավելվածի հնարավորությունները: Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար մշակված «My Orange» բջջային հավելվածը բաժանորդներին տրամադրվում է անվճար եւ վերջիններիս հնարավորություն ընձեռում իրենց հաշիվը առավել հեշտ կառավարել: Հավելվածի օգտատերերը կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակված Orange Merci միավորները եւ դրանք փոխարինել րոպեների, SMS-ների կամ ՄԲ-երի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը եւ այլն:
Ներկայացված նորարարական լուծումների շարքում Orange-ն ընդգրկել է նաեւ Orange Խմբի կողմից մշակված եւ տնային օգտագործման համար նախատեսված “Orange Bloc” շարժական տեսապրոյեկտոր եւ բարձրախոսը: Այս նոր սարքը համատեղելի է WiFi-ի եւ Bluetooth-ի հետ եւ օգտատերերին հնարավորություն է ընձեռում իրենց նախընտրած նյութերը դիտել անմիջապես սմարթֆոնից, պլանշետից կամ այլ սարքավորումներից, որոնք կարելի է հեշտությամբ միացնել “Orange Bloc” սարքին: