12:03 | 22.09.14 | Նորություններ | 4256

Beeline-ը գրանցել է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ

Beeline-ը գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ» ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ։

Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել էր ավելի քան 1000 հայտ հայկական բուհերի ուսանողներից՝ 2014 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար։

Վերջնական փուլի արդյունքների համաձայն, ընտրվել են 9 ուսանողներ, ովքեր 9 ամիս տեւողությամբ վճարովի ստաժավորում կանցնեն ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում  եւ այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռվի մշտական աշխատանքի անցնել Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողին մենք առաջարկում ենք ստաժավորման անհատական պլան եւ նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ  հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան կիրառելու իրենց գիտելիքները գործնականում: Երկրի կապի խոշորագույն օպերատորի օրինակով ուսանողները կարող են ուսումնասիրել խոշոր ընկերության  աշխատանքը, ինչն անխոս խթան կհանդիսանա իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում եւ կօգնի փոխել իրենց կյանքը դեպի լավը: Իսկ մեզ համար՝ որպես նորարարական ընկերության, սա հիանալի հնարավորություն է մեր շարքերը համալրել նպատակասլաց եւ տաղանդավոր երիտասարդներով»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը դարձել են Beeline–ի աշխատակիցներ:

Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի՝ ապրիլից մինչեւ մայիս:

Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտը ընկերության www.beeline.am կայքում։