12:45 | 16.09.14 | Նորություններ | 2510
DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան եւ Beeline համալսարան:
Ընկերությունը երիտասարդ ձեռներեցների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով:
Ամառային ճամբարի մասնակիցները Beeline Կապի թանգարանում ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին:
«Այսօր դուք հիանալի հնարավորություն ունեք գործնականում ծանոթանալ մեծ ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին, որոնց մասին դուք, երեւի թե, միայն լսել եք կամ կարդացել: Հնարավոր է, ձեր շարքերում են մեր ապագա աշխատակիցներն ու բիզնեսի գործընկերները: Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` մեր ընկերությունը հատուկ կարեւորություն է տալիս այսօրվա միջոցառմանը: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի եւս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում» - նշեց Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:
Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն եւ կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես եւ իրագործելու սեփական ծրագրերը։
Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00-ը: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 եւ 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մոտենալ Կապի թանգարան Ազատության 24\1 հասցեով: Թանգարանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ կոլեկտիվ էքսկուրսիաներ կազմակերպելու համար կարող եք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին. org@beeline.am։