12:28 | 12.09.14 | Նորություններ | 10563
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի են «Lenovo» բջջային հեռախոսների նորագույն մոդելները: Առաջարկվող տեսականին ներառում է «Lenovo» բջջային հեռախոսներ՝ գնային լայն ընտրությամբ՝ 80 900 դրամից մինչեւ 236 900 դրամի սահմաններում: Նոր առաջարկը հիմնված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանում «Lenovo» ընկերության ներկայացուցիչ «Ֆայն» ՍՊԸ համագործակցության վրա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ընկերության սպասարկման կենտրոնից «Lenovo» հեռախոս ձեռք բերելու եւս մեկ շահավետ տարբերակ: Այսպես՝ ցանկության դեպքում հեռախոսի հետ միասին նաեւ կարող է տրամադրվել ներառված հատուկ փաթեթ՝ 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ եւ 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ հաճախորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: Փաթեթը կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում: Մանրամասները ներկայացված են ստորեւ:
Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:
Հեռախոսների մոդելներին եւ տեխնիկական նկարագրությանը կարող եք ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի օնլայն խանութի էջում: