16:03 | 12.09.14 | Նորություններ | 3269

Beeline-ը նոր գրասենյակ է բացել Երեւանում

Beeline-ը վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ է բացել Երեւանի Էրեբունի համայնքում՝ Տիգրան Մեծի պողոտա 71 հասցեում:

«Համոզված եմ, որ նոր եւ ժամանակակից ձեւավորումը, ջերմ միջավայրը եւ բարձրակարգ սպասարկումը կարժանանա մեր հաճախորդների բարձր գնահատականին։ Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլեւ մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանկի ընդլայնումը մեզ հնարավորություն է տալիս ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն եւ ծառայությունների «անմիջական հասանելիություն» մեր բոլոր բաժանորդների համար` անկախ նրանց գտնվելու վայրից», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի 80 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 25–ը` Երեւանում:

Նորաբաց գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ`ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն առանց ընդմիջման: