18:22 | 04.09.14 | Նորություններ | 3729

Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ճամբարի մասնակիցների հետ

Այսօր Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ:

DigiCamp ճամբարի, որի գլխավոր գործընկերն է Beeline–ը, նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը: 

Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրեց խոշոր ընկերություններում աշխատելու իր փորձը, մասնակիցների հետ կիսվեց հաջողակ լինելու եւ նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, խորհուրդ տվեց զբաղվել այն աշխատանքով, որը կսիրեն եւ որին կարող են նվիրվել։

Անդրեյ Պյատախինը նաեւ դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով:

«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը՝ խրախուսելով հատկապես նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում են հաջողության։ Հուսով եմ, որ այսօրվա դասախոսությունս կօգնի ձեզ բացահայտել ձեր ուժեղ կողմերը եւ օգտագործել դրանք ի նպաստ Ձեր իսկ ապագայի»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը: