15:48 | 03.09.14 | Նորություններ | 3654

Orange-ը շարունակում է համագործակցությունը MegaFon-ի հետ

Orange-ը եւ MegaFon-ը շարունակում են զարգացնել 2012թ. սկիզբ առած համագործակցությունը, որի արդյունքում, Orange-ի բաժանորդներն այժմ Ռուսաստանում կարող են ռոմինգից օգտվել էլ ավելի գրավիչ պայմաններով:

Այսուհետ Orange-ի բաժանորդները Ռուսաստանում Օրանժ Արմենիայի եւ MegaFon-ի ցանցեր կզանգեն եւ զանգ կընդունեն վճարելով ընդամենը 29 դրամ/րոպե:  Ավելի, նրանք բջջային ինտերնետից կօգտվեն 29 դրամ/ՄԲ սակագնով:

«Ռոմինգ ծառայությունները դարձել են մեր բաժանորդներից շատերի կյանքի կարեւորագույն մասը՝ մասնավորապես Ռուսաստան հաճախակի կամ երկարատեւ մեկնողների համար: Դա հաշվի առնելով՝ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով փորձում ենք մեր բաժանորդների համար ռոմինգում ձայնային եւ բջջային ինտերնետ ծառայություններից օգտվելը դարձնել առավել մատչելի եւ հարմարավետ», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ MegaFon-ի ցանցում ռոմինգում գտնվող Օրանժ Արմենիայի բաժանորդներն ունեն նաեւ այլ առավելություններից օգտվելու հնարավորություն. այս բաժանորդները կարող են Ռուսաստանի ողջ տարածքում գործող ավելի քան 210 000 QiWi եւ RAPIDA վճարների ընդունման կետերի միջոցով լիցքավորել իրենց Orange հաշիվը: Բացի այդ, նրանց համար ռուսաստանյան այլ օպերատորների ցանցերից ստացվող եւ այդ ցանցեր ելքային զանգերի համար գործում է 59 դրամ/րոպե սակագինը, իսկ հայասատնյան այլ օպերատորների ցանցեր կատարվող եւ ստացվող զանգերի համար՝ 120 դրամ/րոպե սակագինը:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով http://orangearmenia.am/en/roaming/megafon/ կայք: