14:38 | 22.08.14 | Նորություններ | 3358
Օգոստոսի 20-ին «Յուքոմ» ընկերության ղեկավար կազմն այցելել է Տավուշի մարզի մի շարք զորամասեր ու շուրջ 30 մարտական դիրքեր:
Այցի համար ընտրվել են այն դիրքերը, որտեղ մարտական հերթապահություն կատարող զինծառայողներն անմիջական մասնակցություն են ունեցել հակառակորդի վերջերս իրականացրած դիվերսիոն գործողությունների հետմղման գործընթացին։
«Այցի հիմնական նպատակը զինծառայողներին մեր հարգանքն ու երախտիքը հայտնելն էր։ Որպես հայկական ընկերություն, Յուքոմ-ը մշտապես կանգնած է լինելու հայոց բանակի, հայ զինվորի, հայոց պետականության կողքին»,-նշել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Ընկերությունը զինծառայողներից յուրաքանչյուրի համար պատրաստել էր քաղցրավենիքի տեսակներով ու ծխախոտով անհատական փաթեթ: Նմանատիպ փաթեթներ են ստացել նաեւ սպայական անձնակազմի անդամները։