14:43 | 20.08.14 | Նորություններ | 2906
Beeline ընկերությունը կանխավճարային հաշվարկային համակարգի կորպորատիվ բաժանորդների համար գործարկում է «Զրուցենք» ծառայությունը, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 30 օր անսահմանափակ խոսել Beeline բջջային ցանցի ներսում՝ վճարելով 990 դրամ։
Ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *888# հրահանգը։ Ծառայության տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի մասին:
««Զրուցենք» ծառայությունն արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում: Հաշվի առնելով այն, որ մեր կորպորատիվ բաժանորդներն ավելի շատ են շփվում եւ կատարում զանգեր, սա մեր ծառայություններից էլ ավելի մատչելի սակագներով օգտնվելու եւս մեկ հնարավորություն է»,– նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Եթե բաժանորդն իր հաշվեկշռին ունի բավարար գումար, ապա ակտիվացումից 30 օր հետո ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի, եւ բաժանորդի հաշվեկշռից կգանձվի 990 դրամ, որի դիմաց նա կստանա Beeline բջջային ցանցի ներսում եւս 30 օրով անսահմանափակ խոսելու հնարավորություն։
Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդի հաշվին չկա բավարար գումար, ծառայությունն ավտոմատ կերպով չի տրամադրվի: Այն կրկին ակտիվացնելու համար բաժանորդը պետք է հավաքի *888# հրահանգը:
Ծառայության ապաակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 888*0# հրահանգը, իսկ գործողության ժամկետը կարելի է ստուգել *118# հրահանգի օգնությամբ:
Հավելենք, որ «Զրուցենք» ծառայությունը հասանելի է բոլոր կանխավճարային սակագնային փաթեթներին, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների։